Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լյովա Խաչատրյանը «չի ներշնչվում»

Լյովա Խաչատրյանը «չի ներշնչվում»
22.05.2015 | 06:48

Համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքները, հատկապես Սյունիքում, այն տպավորությունը կարող են թողնել, ասես համայնքների բնակիչներն անհամբեր սպասում էին, երբ է գալու «խոշորանալու» պահը: Ընտրողների 94 տոկոսը կողմ է արտահայտվել խոշորացմանը: Այս արդյունքները Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են՝ հարցրի ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանին, ով կտրականապես դեմ է այս գործընթացին: «Չեն ներշնչում»,- հակիրճ արձագանքեց պատգամավորը: Ինչո՞ւ՝ հետաքրքրվեցի: «Մեր ուսումնասիրությունները լրիվ այլ արդյունք են տվել»,- ասաց «ուսումնասիրող» ապարանցի պատգամավորը, ով անվտանգության աշխատակիցներից փորձում էր պարզել` ինչպես գնա «Գրիգորիչի սենյակ»: Փաստորեն, երկար տարիներ պատգամավոր «աշխատած» Լյովա Խաչատրյանը ԱԺ նախագահի սենյակի տեղը «տեղը չի բերում»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ